Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտների հարցեր:
Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, հրատարակած գրքերը:
Նախարարը մասնավորապես նշեց. «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքում բոլորը խոսեն հայերեն, ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որը նպաստի հայապահպանությանը: Կարևոր է նաև, որ նոր ծնված երեխաների անունները լինեն հայկական: Ավելի ակտիվ մասնակցեք Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին»:
Զարե Սինանյանը շնորհակալություն հայտնեց Հրանուշ Հակոբյանին՝ ջերմ ընդունելության և ԱՄՆ-ի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ