Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք

Հուլիս 01,2013 15:24

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են:

Վարչական շրջանի ղեկավարը նաև զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաև նրանց հավանությանը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու ենք երևանցիներին: Այդ ուղղությամբ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից կատարած աշխատանքները դրական արդյունք են տվել ու ընդունվել են բնակիչների կողմից: Ըստ այդմ, առաջիկա 4 տարիներին ևս շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ծրագիրը հասցնենք ավարտին, և Երևանի բոլոր բակերը ծառայեն մեր քաղաքացիներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել դրանց որակի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների կողմից գնման գործընթացների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել դրանց համապատասխանությանը գնումների օրենսդրությանը և կնքված պայմանագրերի պատշաճ կատարմանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ու ընթացիկ նորոգման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նաև փողոցների գծանշման, ճանապարհային երթևեկության վնասված նշանների փոխարինման ու վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է մինչև նոր ուսումնական տարեսկիզբ ապահովել կրթական բոլոր հաստատությունների հարակից փողոցների գծանշումները:

Անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 145 վարչական արձանագրություն:
Զեկուցվել է, որ շարունակվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև համատիրություն-վարչական շրջան համատեղ ուժերով իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և հետագայում ծրագրերում ներառել նաև շենքերի բոլոր հարկաբաժինների աստիճանահարթակների վերանորոգման աշխատանքները:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի ծրագրով նախատեսված թվով 35 կամարանցումների վերանորոգման և նկարազարդման աշխատանքները:

Ընթացքի մեջ են բակային տարածքների նկարազարդումները: Անդրադառնալով <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագրին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ պետական կառույցների, նաև՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակ» զբոսայգում: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մինչև սեպտեմբեր, յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկում են բակային ճամբարները: Նախատեսված են մարզական և մշակութային մի շարք միջոցառումներ ու մրցույթներ, էքսկուրսիաներ և հանդիպումներ մտավորականների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031