Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏաԹեւերը» նոր ծառայություններ կմատուցի

Հուլիս 01,2013 15:11

Զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի օգտվել օդապարուկների վարձույթից, կկազմակերպվեն հետիոտն եւ հեծանվային զբոսանքներ եւ այլն

Այս տարի «ՏաԹեւեր» ճոպանուղին կունենա 150 հազարերորդ հաճախորդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:  Տնօրենը ներկայացրեց նոր ծառայությունները, որ կմատուցի ընկերությունը: Ըստ այդմ,  ըստ պարոն Մելիքսեթյանի՝ «Այսուհետեւ զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի օգտվել օդապարուկների վարձույթից, կկազմակերպվեն հետիոտն եւ հեծանվային զբոսանքներ, ժայռագնացություն, կգործի աուդիոգիդերի վարձույթ»: Պարոն Մելիքսեթյանի ներկայացմամբ՝ ճոպանուղու տոմսերի գինը չի բարձրացել: Տոմսի արժեքը հետադարձով կազմում է 4000 դրամ, իսկ մեկ ուղղությամբ՝ 3000, տեղացիների համար՝ 500 դրամ: Տնօրենի խոսքերով՝ մոտ 60 տեղաբնակ է աշխատում ճոպանուղում: Վահան Մելիքսեթյանի վստահեցմամբ՝ Տաթեւի վանական համալիրին հարակից 6 գյուղերին աջակցություն են ցուցաբերում, նաեւ վանական համալիրին:   Տնօրենը խոստացավ, որ վանական համալիրի 1111-րդ ամյակի կապակցությամբ համալիրն ամբողջությամբ վերանորոգված կլինի: Հարցին, թե թանկարժեք բիոզուգարանը, որը չէր աշխատում, ի՞նչ վիճակում է, պարոն Մելիքսեթյանն ասաց. «Թեեւ բիոզուգարանը ճոպանուղուն չի պատկանում, բայց այն արդեն 2 շաբաթ է՝ աշխատում է»:

Ճոպանուղու հարակից տարածքում գործում է նաեւ «Տաթեւատուն» նոր ռեստորանը: Այստեղ, ինչպես վստահեցրեց ռեստորանի տնօրենը՝ «խորոված, քյաբաբ չի լինելու, այլ տեղական բաղադրատոմսերով ուտեստներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031