Վաղը Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ մրցավայրում է: Այսօր կայանալու է 50-60-74-96 կգ քաշայինների կշռման արարողությունը, իսկ վաղը նրանք կսկսեն պայքարը: Մեր տղաներից մրցագորգ կմտնեն, համապատասխանաբար, Մակիչ Սիմոնյանը,Գոռ Սիրեկանյանը, Կարապետ Չալյանն ու Կարեն Աբգարյանը: Իսկ հաջորդ օրը պայքարի մեջ կներգրավվեն մյուս քաշային կարգերի ներկայացուցիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ