Ջոնի Դեփը գնացել էր Մոսկվա՝ «Միայնակ ռենջերը» ֆիլմի պրեմիերան դիտելու ընկերուհու՝ 27-ամյա հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդի հետ: Գրում է ռուսական heat.ru կայքը: Նա Ջոնի Դեփի հետ միասին ժամանել է Մոսկվա, սակայն կազմակերպիչներն արել են ամեն ինչ, որ թաքցնեն Դեփի ուղեկցորդուհուն:
Զույգը «երեւաց» միայն ֆիլմի դիտումից հետո, երբ գնացին ռուսական «Տուրանդոտ» ռեստորոն՝ ֆիլմի պրեմիերան նշելու համար: Դեփն ու Հերդը միասին են անցկացրել ամբողջ երեկոն, միասին էլ լքել են հաստատությունը:
Կայքը հիշատակում է, որ 50-ամյա Դեփի եւ 27-ամյա Հերդի սիրային պատմությանը հետեւում էր ամբողջ արեւմտյան մամուլը: Հենց այս շիկահերի պատճառով 14-ամյա քաղաքացիական ամուսնությունից հետո Դեփը բաժանվեց Վանեսա Պարադիից, ում հետ համատեղ կյանքից երկու երեխա ունի: Հերդի հետ դերասանը ծանոթացել է 4 տարի առաջ մի ֆիլմի նկարահանման ժամանակ: Նրանց միջեւ միանգամից կիրք է առաջացել: Շուտով դերասանուհուն մամուլը անվանեց Դեփի պաշտոնական ընկերուհի: