Մալաթիա քաղաքում վերաբացվել է հայկական հնադարյա գերեզմանոցը, որն անցած տարի «պատահաբար» վնասվել էր: Հայտնում է «Ֆոկուս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Դողու հաբեր»-ին:
Գերեզմանոցը նախկինում վերանորոգվել էր Ստամբուլի հայ համայնքի միջոցներով, սակայն 2012թ. փետրվարին քաղաքապետարանի աշխատողները «անուշադրության հետևանքով» քանդել էին այն, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել և խիստ քննադատության արժանացել:
Գործակալության հաղորդմամբ, այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերջնագիր ներկայացնելով, անձամբ էր հանձնարարել քաղաքապետ Ահմեդ Չաքիրին, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնեն այն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ