Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մալխաս Ջազ» ՍՊ ընկերության սեփականատերերը կգա՞ն դատարան

Հուլիս 01,2013 14:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը:

74-ամյա բողոքաբերը սպասում է, թե երբ կկատարվի 2010 թ. դատարանի վճիռը, համաձայն որի, իրեն կտրվի իր վաճառած բնակարանի մնացորդ գումարը՝ մոտ 33 միլիոն 760 հազար դրամը:

Սարգիս Բժիկյանը բրոքեր Ռոբերտ Պետրոսյանի մասնակցությամբ վաճառել է իր բնակարանը «Մալխաս Ջազ» ակումբի սեփականատերեր՝ Վահագն Նիկողոսյանին եւ Արսեն Սարգսյանին: Թումանյան-38 շենքի 15 բնակարանը (1932թ-ի կառուցված շենք է) նախնական պայմանավորվածության համաձայն վաճառվելու էր 155 միլիոն ՀՀ դրամով:

Սակայն գնորդները, որոնք կկանչվեն դատական հերթական՝ հուլիսի 12-ին նշանակված նիստին, պարտք են մնացել վերոհիշյալ 33 միլիոն 760 հազար ՀՀ դրամը: Չնայած, 2012թ.նոյեմբերի 28-ին «Մալխաս Ջազ» ակումբի տնօրեն Կարեն Մկրտչյանը նախաքննության մարմնին հայտնել էր, թե դեռեւս 2010թ. օգոստոսի 4-ին Ս.Բժիկյանը հայտարարել է, թե Վահագն Նիկողոսյանն եւ Արսեն Սարգսյանը վճարել են Թումանյան փողոցի առուվաճառքի պայմանագրով նախատեսված ողջ գումարը, վերջիններս միմյանց նկատմամբ որեւէ պարտքուպահանջ չունեն:

Ի դեպ, խոսքը քրեական գործի նյութերում առկա հետեւյալ ստացականի մասին է՝ միջնորդ Ռոբերտ Պետրոսյանի:Ըստ այդ 15.03.2008թ.ստացականի, նշված է.«Գնորդներ Արսեն Սարգսյանից եւ Վահագն Նիկողոսյանից ստացա Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 38 շենքի 15 բնակարանը, 03.03.08թ.անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 5-րդ կետի համաձայն, նախկինում չվճարած գումարի մնացորդը՝ 33 760 000 դրամը վաճառողին ամբողջությամբ փոխանցելու համար»:

Ի դեպ, այսօր դատական նսիստին դատավորը հարցրել է բողոքաբերին՝ Ս.Բժիկյանին, թե որեւէ թղթի տակ ստորագրե՞լ է, թե՝ ոչ: Սարգիս Բժիկյանը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ պատասխանել է, որ չի ստորագրել:

Ոստիկանության կենտրոնականի բաժնում հարուցվել էր քրեական գործ, եւ կեղծ արձանագրություն է դրվել գործի նյութերում. իբր Ս.Բժիկյանին անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին հարցաքննել են:

Ս.Բժիկյանը Հատուկ քննչական ծառայությունում էլ ասել էր, որ չէր կարող այդ օրը հարցաքննվել, քանի որ իր կնոջ քառասունքի օրն է եղել:

«Կենտրոնական քննչական բաժինը բացատրություն կամ ցուցմունք տալու համար ինձ չի հրավիրել բաժին, նախաքննությունը կայացել է առանց ինձ, ու որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու , քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,-ասում է Ս.Բժիկյանը:

Վերջինն ասում է, որ դիմել է քննիչ Գ.Բեգոյանին, քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Դիմել է բանավոր, ապա գրավոր, սակայն մինչ օրս չի ստացել քրեական գործի նյութերը:

Ավելին, Սարգիս Բժիկյանի անվամբ կադաստրում հայտնվել է մի հայտարարություն, որից նա տեղյակ չէ:

Սարգիս Բժիկյանն ասում է, որ ինքը երկար տարիներ աշխատել է տնօրեն, եւ գիտի, ինչպես կազմել փաստաթղթեր, ում ուղարկել: Սակայն, նա որեւէ փաստաթուղթ անշարժ գույքի պետական կոմիտեին, կադաստրային ստորաբաժանմանը չի ուղարկել:

«Կոմիտեում ոչ բնօրինակը կա, ոչ էլ պատճենը»,-ասում է բողոքաբերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031