Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիայում լայնածավալ պատերազմ է, բայց ԶԼՄ-ները չեն խոսում պատճառների մասին

Հուլիս 01,2013 14:05

Այսօր «Արմատ» ակումբում Սիրիայում տիրող իրավիճակի ու հակաքրիստոնեական տրամադրությունների աճի, հայ համայնքի մասին խոսեց

«Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Պետք է փաստել, որ Սիրիայում ընթանում է լայնածավալ պատերազմ: ԶԼՄ-ներում չի քննարկվում այն, թե ինչու է ընթանում սիրիական պատերազմը. դա կապված է Իրանի հետ, արաբական աշխարհի կազմալուծման հետ եւ համարվում է այն քաոսը, որ կա տարածաշրջանում, ռիսկեր է ստեղծում Չինաստանի համար»,- ասաց Հարությունյանը, որի խոսքով կարեւոր հանգամանք է հակամարտության հումանիտար կողմը, եւ ըստ նրա, միայն մարտի տվյալներով Սիրիայում զոհվել է 100 հազար մարդ, ինչն իրականում շատ համեստ թիվ է:

«Ընդհանուր քրիստոնեական խնդիրը տարածաշրջանում հուզում է  եւ համարվում է, որ տարածաշրջանից մոտ կես մլն-ից ավելի քրիստոնյաներ լքել են բնակավայրերը: Սարսափելի դաժան միջոցներով են պայքարում խաղաղ բնակչության դեմ, մենք բոլորս ինտերնետում էլ տեսնում ենք, թե ինչպես են մարդկանց գնդակահարում… Հատուկ ընդգծվածություն կա  քրիստոյաների նկատմամբ, այնտեղ ընդհանուր առմամբ գործում են տասից ավելի զինյալ խմբեր, որոնցից բռնությունն անխուսափելի է: Անհանդուրժողական եւ դաժան են մոտենում մարդկանց…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031