Հունիսի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության մեջ մեղադրվող նույն կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:
ՄԻՊ գրասենյակի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը Aravot.am-ին ասաց, որ Ա. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով:
Հիշեցնենք, որ Արմեն Մելքումյանը վիճաբանել էր նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից իր հասցեին հնչեցրած հայհոյանքից հետո ինքաձիգից կրակել էր Մովսիսյանի վրա: Վերջինս էլ նույն օրը մահացել է Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Ե. Թումանյանցն ասաց, որ դեպքով նախաքննությունը շարունակվում է: Կատարվել ենք փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ