«Որեւէ կանխատեսում անել, թե երբ կավարտվի սիրիական պատերազմը`դժվար է ասել, բայց սիրիական սցենարը տարբերվում է եւ ավելի են սաստկացել կոչերը որոշակի քաղաքական համաձայնությունների շուրջ»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ` կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ կլինի, բայց` «մի բան հստակ կարող եմ ասել, այն է, որ պատերազմը շուտ չի ավարտվի»:
Հարությունյանը հավելեց, որ հեռանկար հայ համայնքի համար, ցավոք, չի տեսնում. «Ես չգիտեմ, թե որն է ելքը, որովհետեւ ելքն այն է, թե ուր են գնում, բայց տա Աստված, որ ես սխալվեմ…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ