Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեքիաթային գույներով լցվեցին Երևանի բուժհաստատությունները

Հուլիս 01,2013 14:20

Այսուհետ ծնողներն իրենց փոքրիկներին պոլիկլինիկա տանելու համար ստիպված չեն լինի մեծ ջանքեր գործադրել, հիվանդանոցային սառը և վախի մթնոլորտ ներշնչող պատերին փոխարինելու են եկել գույնզգույն և դրական էմոցիաներ պարգևող «Շնչող պատեր»-ը: Արդեն հունիսի 2-ից առողջապահական doctors.am կայքը, որը հանդիսանում է ծրագրի հեղինակը՝ մի խումբ կամավորների հետ սկսել է իր գույնզգույն նկարազարդումները տարբեր բուժհաստատություններում: Ծրագրի նախաձեռնողները առաջին նկարազարդումը սկսել են   «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցից: Իսկ ահա այս կիրակի՝ հունիսի 30-ին, ծրագրի նախաձեռնողները ուղևորվեցին Շենգավիթ համայնքի №13 պոլիկլինիկա:
«Գաղտնիք չէ, որ այսօր պոլիկլինիկաներից շատերը  մեծ մասամաբ ոչ բարվոք վիճակում են,- ասում է նախաձեռնության կազմակերպիչներից Սաթենիկ Գրիգորյանը, -հենց  այս ամեն հաշվի առնելով՝ մեզ մոտ միտք հղացավ կազմակերպել նման բարեգործական ակցիա, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի նկարազարդել քաղաքի բոլոր մանկական պոլիկլինիկաները և հիվանդանոցների մանկական բաժանմունքները»:
Նրա խոսքով՝  ակցիան անցկացվում է թե՛ պետական, և թե մասնավոր հիվանդանոցների միջև, քանի որ ակցիայի նպատակն է գունեղ նկարազարդումների միջոցով ուրախացնել հիվանդանոցներում բուժվող փոքրիկներին:
«Շնչող պատեր»-ը արդեն նկարազարդել է շուրջ 5 հիվանդանոցներ: Ինչպես նշում է Սաթենիկը՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գոնե մի փոքր ուրախացնել հիվանդանոցներում բուժվող փոքրիկներին, կարող են միանալ և իրենց փոքրիկ ներդրումն ունենալ այս ծրագրում:
Կազմակերպիչները որոշել են լինել բոլոր պոլիկլինիկաներում՝  կախված է նրանից, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ և դեռ որքան գումար կհավաքվի ակցիայում շրջանակներում:
Պատկերազարդումները կատարվում են հետեւյալ կերպ. նկարիչները ընտրում են տարբեր էսքիզների միջոցով, այնուհետև համաձայնության են գալիս պոլիկլինիկաների տնօրենների հետ և հետո միայն գործի անցնում:
Ուրախ վառ գույնե՜ր, հեքիաթի ամենատարբեր  հերոսնե՜ր ահա և պատրաստ է ամեն ինչ բուժհաստատությունը իսկական հեքիաթ-մոլորակ դարձնելու համար:
«Շնչող պատեր»-ը հասցրել է անգամ ավանդույթ ձևավորել ՝ ամեն աշխատանքի վերջում նախագծի հեղինակ Զավեն Քոլոյանը պատկերում է իր հեղինակային կապույտ թռչունը և այդպես ազդարարում նոր հեքիաթ-մոլորակի գունազարդման ավարտը և մեկ այլ նոր աշխատանքի սկիզբը:

PrevPhoto
NextPhoto

                                                                                                         Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031