Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «Որոշ մարդիկ ոչ թե օրենքն են քննադատում, այլ քննադատում են Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին»

Հուլիս 01,2013 13:38

«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքը ստեղծելիս սույն օրենքի հեղինակներ ԱԺ պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին, որպես մարտական ընկեր, խորհրդատվությամբ օգնել է նաեւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Աղաբեկյանը` Մարտակերտի 20-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարության ժամանակ: Մեր հարցին, թե որոշ ընդդիմադիր գործիչների եւ կամավոր ազատամարտիկների կողմից քննադատությունների արժանացած օրենքի վերաբերյալ ինչպիսի տեսակետ ունի եւ արդյոք այդ օրենքով, ինչպես ազատամարտիկներն են ասում, ոչ մի սոցիալական խնդիր էլ չի լուծվում, պարոն Աղաբեկյանն ասաց. «Այն ուժերը որոնք մղում են որոշ մարդկանց քննադատությամբ հանդես գալ, նրանք, ըստ էության օրենքը չեն քննադատում, այլ նրանք քննադատում են Մանվել Գրիգորյանին, քննադատում են Սեյրան Սարոյանին: Տարիներ հետո, գուցե նաեւ տասնյակ տարիներ հետո, երբ մեր սերունդը չի լինելու, մեզնից հետո եկող սերունդը անդրադառնալու է այդ օրենքին: Այն ճիշտ է ավելի շատ բարոյական խնդիր լուծող օրենք է եւ իրականում իմ սերնդի յուրաքանչյուր մարդ անկախ նրանից մասնակցել է ռազմական գործողություններին, թե չի մասնակցել, այդ օրենքի կիրառմամբ, կհամարի որ ինքը կարեւորվել է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031