Լրահոս
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյանը՝ ՀՀ խորհրդարանի «զրո» աշխատանքի, նախագահականի խորհրդակցության ու ԵԽԽՎ-ի մասին (Տեսանյութ)

Հուլիս 01,2013 13:35

«Ցրել խորհրդարանը, կազմակերպել նոր ընտրություններ, բայց ընտրություններ՝ ընտրությունների տեսանկյունից, այլ ոչ թե այնպիսին, ինչի ականատեսն ենք եղել: Պետք է խորհրդարանում լինեն այնպիսի անձինք, որոնք զերծ են կոռուպցիայից և օլիգարխիայից»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ՀՀ խորհրդարանն այնպիսի օրենք չընդունեց, որ մեր քաղաքացին զգա, որ իր կյանքում լուրջ փոփոխություն, բարելավում է տեղի ունեցել: Ուստի նա մեր խորհրդարանի աշխատանքը «զրո» գնահատեց ու որպես ասվածի վկայություն՝ նշեց արտագաղթի մյասին. «Արտագաղթը զգում ենք ոչ միայն տեսնելով սահմանը, այլև լինելով արտերկրում: Ստրասբուրգում ութ հազար բնակչություն կա, այն դեպքում, երբ իննսունականներին այնտեղ մի քանի հայ կար ընդամենը: Ցավալին այն է, Ստրասբուրգում նշում են, ոչ թե Վրաստանից, Ադրբեջանից են գաղթում, այլ հիմնականում Հայաստանից»:

Անդրադառնալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներին՝ Զ. Փոստանջյանը նշեց. «Նստաշրջանը սկսեց հակահայկական քարոզչությամբ: Մի փաստաթուղթ էր դրված շրջանառության մեջ, որը այդպես էլ որպես փաստաթուղթ կյանքի չկոչվեց: Դա Ադրբեջանի կողմից նախաձեռնված փաստաթուղթ է: Պարզ է, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր, ուղղակի Բյուրոյում այդ հարցը փակվեց»: ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին էլ Զ. Փոստանջյանն ասաց, թե այն տևեց շուրջ երկու ժամ, եղել է բանավեճի ընթացակարգով: Ընդհանուր առմամբ այն եղել է սովորական հանդիպում:

Տիկին Փոստանջյանն անդրադարձավ նաև շաբաթ օրը նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությանը և Վերահսկիչ պալատի զեկույցին ու կարծիք հայտնեց, թե Վերահսկիչ պալատի զեկույցը կազմվել է հենց Սերժ Սարգսյանի գիտությամբ:

Այնուհետև Զ. Փոստանջյանն ասաց, թե տասը օրվա ժամկետում դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ, կամ մերժել քրեական գործի հարուցումը: Հարցին՝ այն, որ այս գործով նախագահը դիմել է դատախազություն, դա չի՞ խոսում այն մասին, որ հարցը մտել է փակուղի, տիկին Փոստանջյանն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ամեն ինչ մեկ անձի կողմից է որոշվում, կարող ենք խոսել փակուղու մասին: Հիմնականում մեղավորները պատիժ չեն կրում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ է, որ ԵԽԽՎ ամբիոնը տիկին Փոստանջյանն օգտագործում է ՀՀ իշխանություններին քննադատելու համար, մանավանդ այդ հարցը քննարկվեց սոցցանցերում, նաև հեգնանքով նշվեց, որ ստեղծվել է «ԼևոնԶար» ՍՊԸ: Տիկին Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Առաջին անգամ եմ լսում ինչ-որ ՍՊԸ-ների մասին: Բացեք ԵԽԽՎ կանոնադրությունը և առաքելության մասին դիտարկումները, և կտեսնեք, թե ինչի համար է ԵԽԽՎ ամբիոնը: Մենք չենք գնացել այնտեղ, որ գովենք մեր իշխանություններին: Ոչ ոքի համար էլ մեր խնդիրները գաղտնիք չեն, դրա ամենավառ ապացույցը արտագաղթն է: Այս մասին է պետք մտահոգվել: Այսինքն՝ խոսես, թե չխոսես, քո խայտառակությունը թաքցնել հնարավոր չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի՞ թե՛ կարելի է այդչափ հանցագործներին օրենքի դաշտ բերել, այս կամ այլ միջոցներով, երբ
    բոլոր լծակները իրենց ձեռքում է: Սթափվել է պետք և նրանց հետ վերաբերվել, միայն հանծագործ
    զավթիչների:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031