Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 5 տան մոտ, Պտղնի գյուղի թիվ 10 տան բակում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 176 տան մոտ, Երևանի Գ. Մահարու 127 շենքի նկուղում, Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 6/2 շենքի մոտ, Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 40 տան բակում, Աբովյանի Կարմիր Բանակայինների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 1 տան տանիքում:
Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:
Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
ԱԻՆ