Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայում լավ են հասկանում «դավաճաններին». ըստ գյուղացիների, կարկուտից հետո 70 ընտանիք արդեն գյուղից արտագաղթել է

Հուլիս 01,2013 12:45

Արմավիրի մարզի Ամասիա գյուղի բնակիչները մոտ 15 տարի առաջ դավաճան էին համարում այն մարդուն, ով լքում էր գյուղն ու մեկնում արտագնա աշխատանքի: Այսօր, սակայն, պատկերն այլ է. գյուղում մնացածներն ասում են, որ լավ են հասկանում «դավաճաններին» ու որ հարմար առիթի դեպքում բոլորն էլ կարտագաղթեն:

Այս տարվա մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտը 100 տոկոսով վնասել է նաև Ամասիայի ցանքատարածություններն ու այգիները, կարկուտից հետո գյուղից արտագաղթն ավելացել է: «Եթե առաջ 10 հոգի էր գնում մեր գյուղից, կարկուտից հետո 110 հոգի են գնացել»,- արտագաղթի ծավալները ներկայացնելիս նման օրինակ են բերում ամասիացիները:

Եթե նախկինում գյուղի պատմության ուսուցիչ Թորոս Չիլինգարյանը մարդկանց հորդորում էր հայրենի գյուղում մնալ, այսօր արդարացնում է գնացողներին:

«Կարկուտը ցույց տվեց, որ ինչպես միշտ, երկրի կերակրող ուժը՝ գյուղացին, մնում է մենակ, հուսալքված ու բարոյալքված: Եթե մի 15 տարի առաջ արտագաղթողներին դավաճան էինք համարում, հիմա պետք չի մեղադրել, մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, եթե ընտանիքը սոված է, ու մարդիկ գնում են, թող ոչ մեկն էլ չմեղադրի»,- ասում է Չիլինգարյանը: Նա նշում է, որ սեզոնային աշխատանքի մեկնողները վերադառնում և արդեն իրենց ընտանիքներին են տեղափոխում արտերկիր:

«Առաջ մեղադրում էինք գնացողների, բայց շատ էլ լավ են անում: Առաջին հնարավորության դեպում մենք էլ դուրս կգանք Հայաստանից»,- չեխական People in Need կազմակերպության ծրագրով մարզ այցելած լրագրողներին ասում է Այգեշատ համայնքի բնակիչներից տիկին Անահիտը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031