Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսեք սեքսի մասին». խորհուրդ է տալիս Մարատ Զաքարյանը

Հուլիս 01,2013 12:32

«Բոլոր հարցերը ընտանիքում պետք է շոշափվեն, այդ թվում եւ սեքսի մասին թեմաները: Առանց դրա` ընտանիքը լիարժեք չի լինի, դա այնպիսի պահանջ է, ինչպիսին ուտելու, խմելու եւ այլ պահանջներն են:

Սեռական աններդաշնակությունը եւս դասակարգվում է, որի մեջ մտնում են մի շարք հարցեր, ինչը ամուսինների միջեւ կարող է առաջացնել կոնֆլիկտներ, ինչը կբերի ամուսնալուծության»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց սեքսապաթոլոգ, հոգերապեւտ Մարատ Զաքարյանը, նշելով որ շատ կարեւոր է զույգի`անկողնում միմյանց համապատասխանելու գործոնը:

Սեքսապաթոլոգի ձեւակերպմամբ, որքան մարդիկ սեռապես գրագետ լինեն, այնքան ավելի շատ հնարավոր կլինի խուսափել ամուսնալուծություններից:

Զաքարյանը հիշեց, որ ժամանակին կարծիք կար, որ սեռական հարաբերությունները լիմիտավորված են, այսինքն` մարդիկ իրենց կյանքի ընթացքում պետք է ունենան 3000-3500 սեռական ակտ եւ հիմա, ըստ նրա, որոշները կրկին այդ մտքին են ու շտապում են իրականացնել այդ 3500 սեռական ակտը, անկախ նրանից, թե քանի տարեկան են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031