Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանտերը պետք է մնան իսկական հանցագործների համար». ԵԽ ներկայացուցիչ

Հուլիս 01,2013 12:11

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանում սկսում է «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագիրը:

ԵԽ երեւանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել քրեակատարողական համակարգի ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը. « Ծրագրի խնդիրներն են նպաստել նոր պատժամիջոցների գործնական կիրառմանը, ինչպես նաեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգերի կատարելագործմանը, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկները կբեռնաթափվեն»: Նա ասաց, որ ծրագրի իրականացման համար արդեն Քրեական օրենսգրքի բարեփոխումներ են կատարվում:

ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկն (լուսանկարում) էլ հավելեց, որ 2012- 2014 գործողությունների ծրագիր է՝ Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ անցած տարի է ստորագրվել ԵԽ եւ ՀՀ ԱԳՆ միջեւ. « Այս ծրագրի արդյունքները եւս կնպաստեն Հայաստանում քրեակատարողական համակարգի բարեփոխումներին եւ կավելացվեն այլընտրանքային պատժամիջոցները»:

ԵԽ քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ներկայացուցիչ Տանյա Ռակուշիչ –Հաջիջն էլ ասաց էլ, որ ավելի քան հիսուն տարի ԵԽ-ն խրախուսել է ազատազրկման օգտագործումը որպես վերջին տարբերակ: Նա նաեւ նկատեց, որ բանտերը վերջին տարիներին խիստ ծանրաբեռնված են եւ միջազգային եւ ազգային չափանիշները չեն կարող կիրառվել բանտային նման ծանրաբառենվածության պայմաններում. «Ազատազրկվածների մեծ մասը հանցագործություն են կատարել սոցիալական, ընտանեկան տարբեր պատճառներով: Հասարակությունը պետք է համաձայնի, որ այս մարդկանց աջակցելու ավելի լավ տարբերակներ կան, քան նրանց բանտերում պահելը: Բանտերը պետք է մնան իսկական հանցագործների համար, որոնց հետ դժվար է բաց հասարակությունում աշխատելը: Անհրաժեշտ է ռազմավարություն մշակել բանտեր ընդունելու ու արձակելու վերաբերյալ: Անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ մշակել, բանտից ազատ արձակվածների՝ հասարակություն ինտեգրվելու ուղղությամբ: Արդեն կան այլընտրանքային պատժամիջոցներ՝ տուգանքներ կամ պայմանակնորեն չկրել պատժամիջոցը: Բայց այս այլընտրանքային պատժամիջոցների կիրատումը դեռ ցածր մակարդակում է գտնվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031