ՌԴ նախագահը չի հիշում ոչ ամերիկացի միլիարդատեր, NFL-ի «Նյու-Ինգլենդ Պետրիոտս» ակումբի սեփականատեր Ռոբերտ Կրաֆտին, որն իրեն մեղադրել է 2005 թվականին Սուպերբոուլի ոսկյա մատանին գողանալու մեջ, ոչ էլ չարաբաստիկ մատանին:
«Հիշում եմ, որ ինչ որ հուշանվերներ էին բաժանում: Եթե դա այդքան մեծ արժեք է Կրաֆտի եւ նրա թիմի համար, առաջարկ ունեմ: Ես մեր ձեռնարկություններին կխնդրեմ՝ իսկապես մի լավ, երեւացող իր պատրաստել, որ տեսնեն՝ թանկարժեք իր է՝ լավ մետաղից, լավ քարով, որպեսզի թիմում այն փոխանցեն սերնդեսերունդ», – ասել է ՌԴ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ