«Bigcaucasus.com»-նիր եթերում տեղեկացրել է, թե Թուրքիայից հետո ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն անցկացնելու հայտ որոշել են ներկայացնել նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:
Մասնավորապես, Հայաստանը ՈՒԵՖԱ-ին պատրաստվում է ներկայացնել Երեւանի թեկնածությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով հինգ տարվա ընթացքում պետք է ավարտվի «Հրազդան» մարզադաշտի հիմնանորոգումը: Ադրբեջանը նույնպես նպատակ ունի Եվրոպայի առաջնությունն անցկացնել մայրաքաղաքում, որտեղ շուտով սկսվելու է Օլիմպիական ստադիոնի վերակառուցումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ