Հայաստանում ծննդօգնությունն անվճար է: Հղիության ընթացքում բուժսպասարկումը եւս պետպատվերի շրջանակներում է: Համենայնդեպս այդպես է հայտարարում առողջապահության նախարարությունը: Իրականում հասկանալու համար, թե ինչն է անվճար, որտեղ է ավարտվում այդ անվճարի սահմանը պետք է հղիանալ:
Պարզվում է՝ յուրաքանչյուր հղիի պետությունը թույլատրում է ուլտրաձայնային անվճար հետազոտություն (ԷԽՈ) անել 9 ամսվա ընթացքում ընդամենը 3 անգամ: Եթե դրանից դուրս երեխադ մեռնի էլ՝ պիտի վճարես, որ ԷԽՈ անեն, տեսնեն՝ մեռե՞լ է, թե՞ ոչ:
Այսօր շատ տարածված է հղիության ընթացքում հեմատոման, որը լուրջ բարդություն է, քանի որ կարող է առաջացնել վիժում, պտղի սրտի կանգ: Հղին ունենում է արնահոսություն, եւ տեսնելու համար, թե հեմատոման ինչ չափսերի է, արգանդի ո՞ր հատվածում է, փոքրանո՞ւմ է, թե՞ մեծանում՝ կոնսուլտացիայի բժիշկը հղիին ժամանակ առ ժամանակ ուղարկում է ուլտրաձայնային հետազոտության: Բնականաբար, ոչ մի հղի չի ուզենա իր հավեսի համար ԷԽՈ անել, դա լինում է բժշկի ցուցումով: Կոնկրետ հեմատոմայի դեպքում այնպես է ստացվում, որ միայն 1 ամսվա ընթացքում հղիին կարող է 7 անգամ ԷԽՈ արվի: Այսինքն՝ պետության անվճար հետազոտությունը կարող է ավարտվել արդեն հղիության 1-2 ամիսների ընթացքում: Մեկ ԷԽՈ-ի համար կապված թե որ հիվանդանոցում է, վճարում ես նվազագույնը 6000 դրամ: Սա սոցիալական խնդիր ունեցող ընտանիքի համար արդեն լուրջ ծախս է կազմում եւ շատ հղիներ, անկախ կոնսուլտացիոն բժշկի ցուցումից, պարզապես չեն գնում ԷԽՈ-ի, որովհետեւ գրպանում չունեն այդ գումարը: Առանց այդ էլ առաջին ԷԽՈ-ն այսպես թե այնպես վճարովի է, որովհետեւ մինչ հաշվառվելը բժիշկը պահանջում է նախ ԷԽՈ անել, համոզվել, որ հղի ես, նոր հաշվառել:
Եթե խոսքը թանկարժեք դեղորայքի մասին լիներ, կարելի էր մտածել, որ մեր պետբյուջեն սուղ է եւ չկա այդ հնարավորությունը: Բայց եթե կառավարությունն իրեն թույլ է տալիս 110 դրամանոց մալուխը բյուջեի հաշվին գնել 36 հազար դրամով, ուրեմն կարող է իրեն նեղություն տալ գոնե հղիների բուժսպասարկումն իսկապես դարձնել անվճար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Վերջապես մի լրագրող գտվնեց, ով հարցին մոտեցավ ճիշտ կողմից:
Ինչպես ասում է ժողովուրդը՝ ձուկը գլխից է նեխում:
ՀՀ ԱՆ բազմիցս անգամ աղաղակում է ԶԼՄ-ներով “անվճար” բուժմպասարկման մասին՝ առանց չակերտները բացելու և ժաղավրդին բժիշկների դեմ տրամադրում:
Հղին հո չգիտի, որ ընդամենը երեք ուրտրաձայնիային հետազոտություն կարող է անցնել պետ պատվերով: Եվ արդյունքում՝ կոնֆլիկտ բժիշկի հետ:
Իսկ պարոն դումանյանը իր համար հանգիստ քնածա:
Սա հարյուրավոր օրինակներից մեկն է:
Ես լրիվ դեմ եմ անվճար, պետպատվերով բուժմանը:Դեմ եմ, որովհետև այդպիսին գոյություն չունի: Թղթաբանությամբ կա, բայց բարեղիղճ բուժում ՝ գոյություն չունի:Ինձ հետ կհամաձայնեն բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ առնչվել են պետպատվեր կոչվածի հետ:Ես առնչվել եմ:Չեմ նշում հիվանդանոցը, դրանով ոչինչ չի փոխվի, երևույթը բոլոր բուժհիմնարկներում է: Վերջերս տեսակցության գնացի տարեց բարեկամիս:Առաջին խոսքը, որ եղավ, հետևյալն էր. ,,Խնդրում եմ, ինձ էստեղից կամ տարեք, կամ վճարումներ արեք,,: Ու պատմեց բժշկական անձնակազմի /բաժնի վարիչից մինչև սանիտարկաներ/ վերաբերմունքի մասին:Չոր, իմիջիայլոց, անսրտացավ,հիվանդի հոգսերին անհաղորդ…Իմ ներկայությամբ բուժքույրը մոտեցավ, որպեսզի կատարի հերթական սրսկումը:Սրսկիչը ձեռքին կանգնել է:Պատրաստվում էի դուրս գալ,դռների մեջ լսեցի բուժքրոջ ձայնը.,, Ընկեր ջան, շատ պիտի սպասե՞մ, մենակ հո՞ դու չես,,: Ինչպես ասում են՝ մունաթ-զունաթով հիվանդ կբուժվի՞:Ավելի լավ է զրկանքների գնով բուժմանդ համար վճարումներ կատարես,քան … Այս էլ Հիպոկրատի երդում տված բուժաշխատողները, պարոն Դումանյան: