Հավանայում ընթացող Համաշխարհային լիգայի չորրորդ նախնական փուլում Կուբայի վոլեյբոլիստները 0:3 հաշվով զիջել է Ռուսաստանին:
Հանդիպումից հետո մանրահատակի տերերի գլխավոր մարզիչ Օռլանդո Սամուելս Բլեքվուդը պարտությունը վերագրել է միջազգային հանդիպումների պակասին եւ հայտարարել, թե իրենց ապագայի նկատմամբ վստահություն չունի: «Բայց մենք ցանկանում ենք ավելի լավ աշխատել: Մենք խաղի մեջ մտցրինք Աբրահանին եւ դա աշխատեց՝ փորձ ձեռք բերելու առումով»:, – ասել է մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ