Այսօր Orange-ը հայտարարեց Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում իր ծառայությունների մեկնարկի մասին, որտեղ բջջային կապի ու ինտերնետի ծառայությունները մինչ օրս անհասանելի էին: Orange-ի հետ Կաճաճկուտը, որն ունի մոտ 200 բնակիչ, կունենա ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաեւ գերարագ ինտերնետ:
«Այս կայանը գործարկվել է հենց այսօր, եւ ես երջանիկ եմ լինել այստեղ՝ այդ փաստն ազդարարելու համար: Այս կայանը պիտի ապահովի արագ կապն ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Ընդամենը երկու շաբաթ առաջ մենք Սյունիքի մարզում էինք, որտեղ հայտարարեցինք ծառայությունների մեկնարկը երկու փոքր գյուղերում, ինչպես նաեւ հանրային փորձարկում արեցինք Էջմիածին քաղաքում՝ փորձելով մինչեւ 42 Մբ/վ արագությամբ ցանցի աշխատանքը: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաեւ ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսին Կաճաճկուտն է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչեւ 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց:
Orange-ի քաղաքականությունն է, մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին, շարունակել ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայքներում՝ ներառյալ այնպիսի բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում:
Կարդացեք նաև
Orange-ի մասին
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 260 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) եւ արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում եւ գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին:
Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար եւ անմիջական բրենդ, եւ իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչեւ 42.2 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի ներդրումը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում եւ մինչեւ 21.6 Մբ/վ արագության ներդրումը մնացած ողջ ծածկույթում եւ այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին:
Orange-ը վերափոխեց սմարթֆոնների շուկան` սմարթֆոնը թանկարժեք իրից վերածելով անհրաժեշտ գործիքի: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների եւ սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության, էականորեն ցածր գնով եւ անգամ անվճար` մեկ կամ երկու տարվա բաժանորդագրությամբ:
Ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանում ու խրախուսում է տաղանդվոր հայ երիտասարդներին ` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet, Գրքի մրցանակ, Ազգային կինոյի մրցանակաբաշխություն եւ այլն:
Լինելով պատասխանատու ընկերություն՝ Orange-ն առաջին եւ դեռեւս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արեւի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան, ինչպես նաեւ հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Սա Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության մի մասն է եւ նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը եւ էներգիայի օգտագործումը: