Լրահոս
Օրվա լրահոսը

Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը Տավուշի մարզում շուրջ 5,484 մարդու տրամադրել է անվճար ակնաբուժական ծառայություններ (ֆոտոշարք)

Հունիս 30,2013 23:08

Orange Հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համագործակցությամբ շարունակում է իր արդեն երկամյա նախագիծը, որի նպատակն է Հայաստանի մարզերի բնակիչներին տրամադրել անվճար ակնաբուժական ծառայություններ՝ ներառյալ զննումներ, վիրահատություններ, լազերային բուժումներ եւ կանխարգելիչ միջոցառումներ:

Կոտայքից հետո այժմ աչքի շարժական հիվանդանոցն ավարտում է աշխատանքը Տավուշի մարզում, որտեղ ակնային հետազոտություն են անցել շուրջ 5,484 մեծահասակներ եւ երեխաներ: Դուրս է գրվել 2,300 ակնոց: Լազերային բուժում եւ վիրահատություն ստացել են ավելի քան 200 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաեւ ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 518 երեխաների համար:

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 8-րդ մարզի այցն ենք ավարտում, որտեղ կարողացանք օգտակար լինել հազարավոր մարդկանց: Որպես ընկերություն, որը հոգ է տանում ոչ միայն բիզնեսի, այլ նաեւ, Orange Հիմնադրամի միջոցով, հասարակության խոցելի անդամների մասին՝ ուրախ ենք, որ կարողանում ենք իրական փոփոխություններ բերել բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքներում», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Մենք կարեւորում ենք այն փաստը, որ Orange Հիմնադրամի հետ  Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցությունը կրում է երկարատեւ եւ մասշտաբային բնույթ: Մեր համատեղ ջանքերի արդյունավետության շնորհիվ բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն սոցիալական, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների հասանելիության  խնդիրներ, կարողանում են ստանալ որակյալ ակնաբուժական ծառայություններ բացառապես անվճար՝ իրենց իսկ բնակավայրերում: Աշխատանքների ընթացքում գրանցվող արդյունքերը փաստում են, որ բուժման կարիք ունեցող մարդկանց թիվը տարիների ընթացքում չի նվազում, չնայած «Լույս հայի աչքերին» ծրագիրը 10-ը տարի է ինչ գործում է Հայաստանում: Ծրագրի կարեւորության եւ անհրաժեշտության օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ստեղծվել է որակյյալ ծառայությունների պահանջարկ բնակչության շրջանում,  բնակիչների մոտ արդեն իսկ օրինաչափություն է դարձել իրենց բնակավայրում երկու տարին մեկ սպասել եւ հանդիպել մեր բժիշկներին, ստուգել տեսողությունը եւ բուժում ստանալ», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 

Արդեն հուլիս ամսին ակնաբուժական խմբերը կլինեն Լոռու մարզում: Ծրագրի առաջին փուլում ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին: Հուլիսի 8-ից 13-ը ակնաբույժները կլինեն Թումանյանի , հուլիսի 15-ից 22-ը՝ Գուգարքի եւ հուլիսի 24-ից 27-ը՝  Տաշիրի տարածաշրջաններում:  Հուլիսի 29-ից  օգոստոսի 2-ը նրանք կաշխատեն Ստեփանավանի, իսկ օգոստոսի 5-ը 14-ը՝ Սպիտակի տարածաշրջաններում: Սոցիալապես անապահով բնակիչներից նրանք, ովքեր ակնոցի կարիք կունենան, կստանան հատուկ իրենց համար պատրաստված ակնոց:

Այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց՝ անվճար բուժումը ստանալու համար: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում եւ Սպիտակում:

Մանրամասների համար Լոռու բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68:

 

 

Orange Հիմնադրամի մասին

 

Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական եւ մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:

Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաեւ առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների եւ Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

 

Հայկական ակնաբուժության նախագծի մասին

 

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքերովի կուրությունը Հայաստանում: 2003 թ. ՀԱՆ-ը սկսել է իր «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են` բուժգնություն, տվյալների հավաքագրում եւ հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում եւ վերապատրաստում, հանրային ուսուցում եւ իրազեկում եւ կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ:

2010 թ. ՀԱՆ-ն իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիրը» Հայաստանում: 2012 թ. ՀԱՆ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ սկսել է նոր ծրագիր: ՀԱՆ-ը կստեղծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի եւ տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաեւ կանխագելել ԱՌ հիվանդության հետեւանքով մանկական կուրությունը:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930