Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Զինդատախազն ինքն իրենով նման բաներ չէր խոսա, երեւի ինչ-որ մի բան ասել են

Հունիս 30,2013 22:04

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենից վիրավորված բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը, NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է  Բուդաղյանների ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Զինդատախազությունն իր ոճի մեջ է: Միակ գործողությունը, որը իրենք պետք է կատարեն, որպեսզի միջնորդությունը բավարարեն, դա Քրեական դատավարության օրենսգիրքը ուշադիր կարդալն է: Եթե որեւիցե մի միջնորդության լուծման համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչեւ պարզվի` այդ միջնորդությունը ենթակա է բավարարման կամ մերժման, ուրեմն այդ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել, բայց սա այդ դեպքը չէ: Այս դեպքում միակ գործողությունը, որ իրենց անհրաժեշտ էր կատարել մեր միջնորդությունը քննարկելու առումով, բացել Քրեական դատավարության օրենսգիրքը: Ես չգիտեմ` իրենց ինչքան ժամանակ է պետք Քրեական դատավարության օրենսգիրքը կարդալու համար, իրենք դա պետք է համալսարանում արած լինեին: Չգիտեմ` ինչ պետք է անեմ, կարող է Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկեմ իրենց փոստով, կարող է բողոքարկեմ, չգիտեմ, դեռ չեմ որոշել, երկուշաբթի օրը կորոշեմ»,- հայտնել է Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերում է զինդատախազի հայտարարությանը, թե չի բացառվում, որ Արտակ Բուդաղյանը ներգրավի, որպես մեղադրյալ, ապա փաստաբանը նշել է. «դա նույն շարքի հայտարարություններից մեկն է, զինդատախազը ինչ սկսել է դեպքից հետո խոսել այնպիսի բաներ, որոնք որ տարօրինակ են, մինչեւ հիմա էլ շարունակում է տարօրինակ խոսել: Դեպքից հետո սկսել է այդ ոճով, մինչեւ հիմա շարունակում է այդ նույն ոճի մեջ: Սա նույն ոճի մեջ է, երբ դատախազը, դեպքի մասին պատկերացումներ չունենալով, գնահատականներ է տալիս:  Չի կարելի գործի մասին այդ աստիճան կատեգորիկ խոսել, երբ գործի մասին պատկերացում չունես, ինքը գործի մասին սկսեց խոսել դեռեւս, երբ որ ոչ մի ապացույց գործի մեջ չկար: Ինքը սկսեց գործի մասին խոսել, ինքը արդեն գործին գնահատականներ տվեց, եւ հիմա էլ քրեական գործը արհեստականորեն հարմարացվում է իր սկզբանական հայտարարություններին: Անում են ամեն ինչ, ես ուղղակի դեռ ավել փակագծեր չեմ կարող բացել, բայց անում են ամեն ինչ, այդ թվում նաեւ` իրավաբանաության հետ որեւէ կապ չունեցող շատ սխալ քայլեր: Զինդատախազն ինքն իրենով նման բաներ չէր խոսա, երեւի ինչ-որ մի բան ասել են: Իրավական ոչ մի հնարավորություն չունեն Բուդաղյանին որեւէ  կարգավիճակում պահել, քան տուժող: Անհեթեթության են հասել, մի ամիս է Բուդաղյանը իր գործով վկա է, սրանից ավելի մեծ անհեթեթություն մեկ էլ այն է, որ ասում են, որ կարող է պատահի, որ իրեն մեղադրյալ ներգրավեն: Անհեթեթությունների մի շարան,  մի խոսքով` զինդատախազությունը իր ոճի մեջ»,- ամփոփել է փաստաբանը:

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ բանակի զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է` Սուրիկ Խաչատրյանի ազգականն ու թիկնապահը:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրիկ Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի տեղյակ լինելով մեր երկրում տեղի ունեցած և տեղի ունեցող հանցագործություններին,
    ոճռագործություններին, խարդավանքներին, որոնց ճանապարհը տանում է դեպի Բաղրանյան 26, որի սկիզբ դնողը եղել է, այդ հնարքները կիրառելով իշխանության եկած երկրորդ նախագահը, իսկ
    շարունակությունը, նրա գործակից՝ այսօրվա նախագահը, որը գախնիք չէ և ոչ մեկին: Սակայն ոչ քիչ ծանր հանցագործություն է հասարակության,՝ անտարբերությունը, որը երբեմն թվում է թե՛ այդ անարդարությանը ներսում հասունանում, եփվում է, բայց մի՞ թե հնարավոր է այն անվերջ եփվել:
    Կա մի գեղեցիկ նոր սերունդ, ովքեր հիմնականում 1988-ից հետո ծնվածներն են, որոնց ավելի մոտ
    ծանոթանալով հոգիտ լցվում է այն զգացումով, որը կոչվում է՝ սեր հույս, հավատ:
    Բայց նրանց հասակակից կա ևս մի ահռելի բանակ, որը պատրաստ է,՝ սերը, հույսը, հավատը այնպես ջնջել երկրի երեսից, որ ինչպես ասում են,՝ իզն ու թոզն էլ չերևա: Նշեմ նրանցից մի քանիսին, ովքեր հանուն լի տաշտակից օգտվելուն,՝ պատրաստ են գործի մեջ մտնել նույնիսկ սատանայի հետ: Նրանցից մեկը՝ հենց զինդատախազն է, որը առաջին հայացքից թվում է՝ գրագետ, վճռական, բանիմաց, բայց այդ ամենը կարող է օդ ցնդել ընդհամենը մեկ զանգից, եկող
    Բաղրամյան 26-ից: Նրանց ցուցակը շատ մեծ է, ինչպես և մեծ է նրանց՝ մոնիպուլյացիայի և
    իմիտացիայի դաշտը, որը հիմնված է,՝ խղճի, ամոթի, ինքնասիրության իսպառ բացակայության վրա: Որպեսզի զինդատախազը,՝ ,,իրենց կողմից հարգված աղվան հովսեփյանի հետ,, իրեն մենակ
    չզգա նշեմ նաև մի քանիսին, որոնց անունները մեծատառով գրելն անհարմար է: Օրինակ՝ միհրան,
    ,,վարչապետի խորհրդական,, կարեն հակոբյաններ, ուրիխանյանն, և այլն և այլն , որոնք լցված ուժով ու եռանդով, պատրաստ են իրեց թիկնեղ կառուցվածքով սողալով մտնել ցանկացած զզվելի
    տեղ, հանուն իրենց մորթապաշտության: Այս տեսակի մարդկանց վերարտադրությունը չափազանց
    վտանգավոր է ազգի ճակատագրի համար, եթե շատ կարճ ժամանակում սրանց դեմը չառնվի:
    Ինձ համար անչափ ստորացուցիչ է ունենալ մտավորականություն, որը բացարձակապես մտահոգված չէ ազգի ճակատագրով, կամ մտահոգված է մինչև պետական պարգև ստանալը, կամ
    գուցե և թամբալ մարդիք են,՝ թուղթ սևացնելով գլուխները պահող:
    Մի խոսքով՝ համատարած համակարգային փթման պրոցեսը ինչ որ ձև կանգնեցնել է հարկավոր, եթե ողջ աշխարհում չենք ուզում հիմնովին խայտառակվել, ինչը որ այսօր Լոս-ում է, Գլենդելում, և այլուր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930