Այս պահին Վարդանանց հրապարակում մեկնարկում է Գյումրին 2013 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք անվանակոչելու հանդիսավոր արարողությունը: Հանրապետության նախագահն այս իրադարձությանը չի մասնակցում` նրա ծննդյան օրն է այսօր: Փոխարենը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ հանդիսավոր միջոցառման սկսվելը՝ մամուլի ասուլիս հրավիրեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ,ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարության տեղակալ Տոկտասին Բուզուբաեւը, ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանը, ՀՀ մշակույթի նախագահ Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ օլիմպիական եւ այլ մարմիններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Բելառուսի հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:
Առաջինը խոսեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն` ասելով. «Գյումրին մշակութային քաղաք է, պատահական չէ, որ Գյումրին է ընտրվել որպես մշակութային մայրաքաղաք, ես ցանկանում եմ, որ տոնական տրամադրություն հաղորդվի եւ ընդհանրապես Գյումրիում տոնը շարունակվի: Մի բան ասեմ, որ Գյումրին հայրաքաղաք էր, դարձավ մայրաքաղաք»: Գյումրու քաղաքապետն էլ ասաց, որ սա պատմական օր է, եւ չի հիշում մեկ այլ օր, որ այս քաղաքում նման ոգեւորություն լինի: Քաղաքապետը տեղեկացրեց, որ մինչեւ նոյեմբերի 2-ը մոտ 45 միջոցառում է լինելու, փակումը կանի Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբը` գյումրեցիների համար շատ սիրելի Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ տարբեր փառատոներ են լինելու, Գյումրի է բերվելու նաեւ «Երգոց երգոց» հաղորդումը, որը եթեր կհեռարձակվի Վարդանանց հրապարակից: Մշակույթի նախարարն էլ հիշեցրեց, որ այս ծրագիրը այս տարի առաջին անգամ մեկնարկեց որպես ԱՊՀ երկրների մշտական գործող հարթակ, նախորդ 2 տարիներին ծրագիրը իրականացվում էր, այսպես ասած, պիլոտային ռեժիմով: Նախարարը խոսեց նաեւ ֆինանսական աղբյուներից` նշելով, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը հավանություն տվեց ֆինանսավորելու մի շարք մշակութային միջոցառումներ , մասնակցություն ունեն նաեւ մշակույթի նախարարությունն եւ Գյումրու քաղաքապետարանը, որոնք ներդրել են իրենց բյուջեների խնայողությունները:
Կարդացեք նաև
Նախարարին ուղղված այն հարցին, եթե մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի, տիկին նախարարը կգա՞ ապրելու Գյումրիում, վերջինս պատասխանեց, որ արդեն իսկ կիսով չափ տեղափոխված է, նաեւ նաեւ ասաց, որ ինքը դեմ չի լինի բնակվել Գյումրիում:
Նախարարը խոսեց նաեւ Գյումրի թանգարանների շենքային պայմաններից: Նա տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում կմիավորվեն երկու աշխարահռչակ գյումրեցիների` Մերկուրովի եւ Գյուրջիեւի թանգարանները:
Մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի Նունե, փառատոնի հոգնակին մեկ ն-ով է: