Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը եւ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (KNVB) նախագահ Միխայել վան Պրաագը, Newsru-ի փոխանցմամբ, օգոստոսի 3-ին մասնակցելու են Ամստերդամում կայանալիք միասեռականների՝ համաշխարհային ճանաչում ունեցող շքերթին:
Այդպես ֆեդերացիան ցանկանում է ընդգծել իր համերաշխությունը «Ֆուտբոլ բոլորի համար» ծրագրին, որը կոչված է նաեւ աջակցել ոչ ստանդարտ կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստներին:
Հետաքրքրական է, որ առայժմ չի հրապարակվում այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք նույնպես զբոսանքի են ելնելու ֆուտբոլի խաղակոշիկի տեսքով հսկա նավով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ