Երեւանի Մարշալ Բաղրամյան փողոցում, Հայաստանի ճարտապարետների միության տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել:
shamshyan.com-ը տեղեկացնում է, որ մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են ժամանել դեպքի վայր: Այստեղ է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որոնք փորձում են ճանապարհը փակել, որեսզի հրշեջները կարողանան աշխատել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:42-ին, մարվել՝ 17:47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված: