Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 29-ին Երեւանում հնչած կրակոցների փաստով:
Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժնի եւ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության կենտրոնականի բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչներ 20-ամյա Ալբերտ Խադոյանին, 21-ամյա Էրիկ Գասպարյանին, 20-ամյա Էդգար Ստեփանյանին եւ 17-ամյա Մերի Ղևոնդյանին:
Ըստ տեղեկությունների՝ վերջիննես իրենց մոտ եղած հրազենից կրակոցներ են արձակել օդ, Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում ոստիկանները հայտնաբերել են 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև՝ Nissan Pathfinder մակնիշի 170 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենա: Դեպքի մանրամասները բացահայտելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ: