Հարավային Պենսիլվանիայի դպրոցի շրջանավարտ, ֆուտբոլիստ Գաբրիելա Բախտիկյանը ներկայացվել է Քոլեջների մարզիկների ազգային ասոցիացիայի (ՔՄԱԱ) «Տարվա կին» հեղինակավոր մրցանակին, հայտնում է «Ֆիլի բարբս» թերթը:
«Տարվա կին» մրցանակը տրվում է աշակերտ-մարզիկ շրջանավարտներին, որոնք ուսումնական տարիների ընթացքում առանձնացել են իրենց ուսումնական, սպորտային, ծառայությունների եւ առաջնորդի բարձր որակներով:
Մրցանակին ներկայացված են 10 հոգի, 2013թ. սեպտեմբերին կհայտարարվի հաղթողի անունը:
Բախտիկյանը ֆոտբոլ խաղալ սկսել է որպես դարպասապահ, այժմ խաղում է պաշտպանության գոտում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ