Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը շատ կարեւոր է երկրների զարգացման այս փուլում: Վրաստանում լրագրողներին ասել է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, hայտնում է «Գռուզիա օնլայն»-ը:
Տադիչը Վրաստանում է գտնվում Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումի շրջանակներում, որն անցկացվում է Վրաստանի խորհրդարանում:
«Եթե հարցնենք, թե որն է ավելի կարեւոր` իմ մասնակցությունն այս ֆորումին, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությունը. բացահայտ է, որ այդ երկրների: Այդ պետությունների երիտասարդ քաղաքական գործիչներն այնպիսի թեմաներ են քննարկում, ինչպիսիք են տարածքային հարցերը, համագործակցությունը, եւայլն: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը շատ կարեւոր է այս երկրների զարգացման այս փուլում», – ասել է Տադիչը:
Կարդացեք նաև
Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ անցկացվող ֆորումը կավարտվի հունիսի 30-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ