Հունիսի 30-ին, ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստեւ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից եւ դիմել Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: