Հունիսի 26-ից հուլիսի 1-ը Վենեսուելայի Մարակայբո քաղաքի «Բելիսարիո Ապոնտե» մարզադահլիճում անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` «Ա. Աստախովի հուշամրցաշարում», Հայաստանը ներկայացնող երեք մարզիկից երկուսն արժանացան մեդալի:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Դավիթ Գրիգորյանը պարտվեց միայն եզրափակչում եւ 90 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը, իսկ Մավրիկ Նասիբյանը ուժեղագույնն էր 74 կգ քաշայինների մրցապայքարում եւ գերազանց ելույթների արդյունքում գրավեց առաջին տեղն ու ստացավ ոսկե մեդալ: