ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը գրում է, թե Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու համամիութենական առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի մարզական նվաճումները բարձր է գնահատել ՄՕԿ-ի այն տարիների նախագահ Խուսան Անտոնիո Սամարանչը, որի հրահանգով 1993 թվականին Լոզանի օլիմպիական թանգարանում հայ ծանրորդին նվիրված անկյուն է ստեղծվել:
Սակայն ստացվել էր այնպես, որ անցած 20 տարիների ընթացքում Իսրայելը ոչ մի անգամ Լոզան այցելելու եւ «իր անկյունը» տեսնելու հնարավորություն չէր ունեցել:
Armnoc.am-ը տեղեկացնում է, որ իմանալով այդ մասին՝ անվանի ծանրորդին այդ հարցում աջակցել է Գագիկ Ծառուկյանը եւ օլիմպիական չոմպիոնը 20 տարի ուշացումով մեկնել է Լոզան, որտեղ օլիմպիական թանգարանի ղեկավարությունը նրան հանձնել է «Իսրայել Միլիտոսյանի անկյան» գոյությունը հաստատող հավաստագիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ