Հունիսի 29-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ.Գալշոյան փողոցի թիվ 4 շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը ե խոհանոցի հատակին հայտնաբերել Վարդան Ստեփանյանի (ծնվ. 1961 թ.) դին: