Այսօր` հունիսի 29-ին, ժամը 20:29-ին փրկարարներն տեղեկություն են ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1963 թ. ծնված Ա. Բեգլարյան) շրջվել է ավտոճանապարհին, ինչի հետեւանքով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորը (անձը դեռեւս չպարզված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ և դադարեցրել են գազի արտահոսքը:
Չի կարելի ազգանվան վրա էժանագին խաղեր տալ: