«Վահե Ավետյան» հասարակական շարժում նախաձեռնության անդամների ու մի խումբ քաղաքացիների` «Հարսնաքար» համալիրի դիմաց ժամը 19:30-ի մատույցներում տեղադրված «Այս տարածքում դրվելու է… Հարսնաքարում…հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» գրությամբ հուշաքարն անհետացել է: Ակտիվիստները մեղադրում են ոստիկաններին, ոստիկանները` ակտիվիստներին: