Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի հուշաքարը գողացել են, Գասպարին էլ կրկին պառկել է (տեսանյութ)

Հունիս 29,2013 21:29

Այսօր «Հարսնաքարի» դիմաց «Վահե Ավետյան» քաղաքացիական շարժում նախաձեռնության անդամների տեղադրած հուշաքարն անհետացել է:

Մինչ «Վահե Ավետյան» քաղաքացիական շարժում նախաձեռնության անդամները փորձում էին բարձրանալ դեպի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տուն, ըստ ակտիվիստների ոստիկանները «գողացել են» հուշաքարը:

Քիչ առաջ Ռ. Հայրապետյանի տուն տանող ճանապարհին, ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստներին հորդորում էր հետ դառնալ՝ պնդելով, որ անգամ մոմավառությունն արտոնված չի եղել, բայց իրենք թույլատրել են ի հիշատակ Վ. Ավետյանի:

Վ. Օսիպյանն էլ հուշաքարի անհետացման կապակցությամբ ասաց, որ ոստիկանները տեսել են, թե ինչպես են ակտիվիստները «գողացել»:

Այս պահին ակտիվիստները կրկին վերադարձել են «Հարսնաքարի» դիմաց, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին ի նշան բողոքի կրկին պառկել է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Spartak says:

    Չեք կարծո՞ւմ՝ այդ լուրջ ակցիային Գասպարին անլրջություն է մտցնում:Որ ի՞նչ՝ գետին պառկելն ի՞նչ մեղքս է…

  2. Հրանուշ Խառատյան says:

    ՀԱյաստանի բոլոր ճանապարհներին համարյա յուրաքանչյուրի կիլոմետրի վրա հուշաքարեր կտեսնեք՝ այդտեղ վթարից զոհված մարդկանց հիշատակին: Իրենց անուններով: Այս կամ այնչ չափի, հուշաքարը տեղադրողի ճաշակին և/կամ միջոցներին համապատասխան: Դրանք տեղաադրողները անհատ մարդիկ են:
    Երբեմն եկեղեցիների մոտ էլ կտեսնեք հուշաքարեր՝ այս կամ այն նվիրատուի պատվին: Վերջիններնս միշտ չէ, որ ամենաանբասիր մարդիկ են: Երբեմն ել պարզապես քրեական հանցագործներ են: Բակց հուշաքարերը նրանց անուններով կան: Կրասնոդարաի հայկական եկեղեցու նույնիսկ խորանին կից կա տեղական մի ՛՛գողականի՛՛ հուշատախտակը: Վերջինիս ողջ քաղաքը գիտի: Եվ որոշ բարեպաշտ մարդիկ եկեղեցի չեն գնում՝ ամոթից: Այս հանրային հուշարձանային բազմազանության մեջ խանգարողը, ինչպես պարզվեց… Հարսնաքարում քրեականների ձեռքով զոհված Վահե Ավետյանի պատվին հուշարձան կանգնեցնելու խոստումով հուշաքարն էր… Տաս րոպե էլ չդիմացավ առանց պահակախմի: Հենց որ մարդիկ տեղից շարժվեցին՝ անմիջապես պոկեցին հուշաքարը: Ինչքա՜ն է վախեցնում քրեական աշխարհին պարկեշտությունը և հիշողության խոստումը: Բոլոր ուժերը նետվում են արմատածիլ անելու այդ ՛՛այլանդակությունը՛՛… Որպեսզի մի անպարակեշտ հիշողության հուշաքար դրվի…

  3. Maxim says:

    Երբ անառակաբարո բարքերը թելադրվում են թաղի խուժանի կողմից և տարածվում ողջ իշխող համակարգի վրա, կամ ճիշտ հակառակը,՝ իշխող համակարգից, դեպի թաղի խուժանը, ապա նման
    արժեհամակարգի որևէ բնագավառում տրամաբանականը անցնում է հազարերրորդ տեղը: Ահա և
    քեզ,՝ ,, Դեպի ավելի Ապահով Հայաստանը,,:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930