«Ոսկե ծիրան» հոբելյանական տասներորդ կինոփառատոնի շրջանակներում կկայանա նաեւ ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի՝ շուրջ 25 տարի նկարած «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի պրեմիերան, որին ժամանակին անդրադարձել է Aravot.am-ը: «Իմ բոլոր ֆիլմերն էլ ուսումնասիրություններ են տարբեր իրավիճակների, մարդկանց տեսակների, մի գյուղի, մի քաղաքի… Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչու են մարդիկ հեռանում, որովհետեւ իմ մեջ էլ եղել է փախուստի ցանկությունը»,-Aravot.am-ին ասել էր կինոռեժիսորը:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» ֆիլմ է, որը դեռ ոչ ոք չի տեսել:
webtv-ն բացառիկ դրվագներով ու հետաքրքիր մանրամասներով զրույց է պատրաստել Հարություն Խաչատրյանի հետ:
Ինչո՞ւ է փախչում մարդը, ինչի՞ց է փախչում, ո՞ւր է փախչում եւ ինչո՞ւ է անվերջ ձգտում վերադառնալ, ո՞ւր է վերադառնում…Հազարավոր հարցեր, որոնք հազարավոր պատասխաններ ունեն: Ամեն մարդ իր հարցն ունի ու իր պատասխանը…
Կարդացեք նաև
webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի՞նչ է որոնել Հարություն Խաչատրյանը եզակի մի մարդու՝ Հայկի տարիներում, ճակատագրում, անցյալում, նրա անցած ճանապարհներում: Ի՞նչ է գտել: Ի՞նչ է ուզում ասել մեզ…»: Այդ ամենի պատասխանը կարելի է գտնել անչափ լարված ու դրամատիկ ֆիլմում՝ մարդկային ճակատագրի մասին…: Իսկ ընդհանրապես, Հարություն Խաչատրյանի բոլոր ֆիլմերն էլ մարդու մասին են:
Մարդիկ շփոթած են – փախչում են երբ զգում են թէ անննչելի դարձած է օդը
Վերադառնում են որովհետեւ աւելի անշնչելի է դրսի օդը — եւ այսպէս սերունդներ։
Երբ պիտի հասկանան երկրի ղեկավարները որ հայրենի օդը շնչելի դարձնեն բոլորիս համար ?
ինչ գործ ունինք օտար ամայի ճամբէքի վրայ ?