Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը համախմբվածության կոչ է անում (ֆոտոշարք)

Հունիս 29,2013 20:11

Երեկ, Մարտակերտի ազատագրման 20-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին, Հայաստանից ժամանած հյուրերի թվում Մարտակերտի մշակույթի տանը, որտեղ նախատեսված էր ազատամարտիկների պարգեւատրման արարողությունը, հանդիպեցինք նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին: Նախկին ազատամարտիկն իր մի քանի «թիմակիցներով» փոքր-ինչ այն կողմ էր կանգնած ԱԺ պատգամավոր-գերենալներ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից:

Aravot.am-ը Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի` Ադրբեջանին զինամթերք վաճառելու վերաբերյալ: Պարոն Միքայելյանը խուսափելով որեւէ գնահատական տալ Ռուսաստանի այդ քայլին ասաց. «Զենքը վաճառում էին 90-ականներին, երբ Վրաստանի Խաշուրիի մի պահեստից Ադրբեջանին էին վաճառում մի պահեստից` մեզ: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, ասում են` եղունգ ունես գլուխդ քորի: Մեր  աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք թշնամուն»:

Հարցին թե ինչպես է գնահատում մեր բանակի ներկայիս պատրաստվածությունը, պարոն Միքայելյանն ասաց` ես իրավունք չունեմ մեր բանակը թերագնահատելու:

Սասուն Միքայելյանը, որը բացի Աղդամի ազատագրումից, մասնակցել է Արցախի գրեթե բոլոր խոշոր մարտական գործողություններին, համախմբվելու կոչ արեց. «Այսօր մենք պարտավոր ենք համախմբվելու: Մենք պատմականորեն հաղթանակ ենք տարել եւ դա եղել է համախմբվածության արդյունք»:
Մարտակերտի ազատագրման առիթով էլ ասաց. «Ինչպես ասում են,  կռվում են բանակները, ժողովուրդները, հաղթում են նահատակները: Ես հպարտ եմ, որ մենք կարողացել ենք ազատագրել Մարտակերտը»:

PrevPhoto
NextPhoto

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930