«Թրանսպերենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազությանն ներկայացված յուր «նյութերով» հասարակությանը կանխամտածված կերպով թյուրիմացության մեջ է գցում՝ փորձելով հուշարձանների հետ կապված տարիներ շարունակ տեւած գործընթացները կապել մեկ անձի՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ:
Մենք վստահ ենք, որ համապատասխան մարմինները հավուր պատշաճի կքննեն եւ կհրապարակեն ուսումնասիրության տվյալները, հստակ կերպով պատասխան տալով հիշյալ կազմակերպության կասկածներին, ենթադրություններին, հավանականության տեսությամբ առաջնորդվելով իրավապահ մարմին՝ դիմում ներկայացնողներին (թեպետ կարծում ենք՝ այսօրինակ թեական բառապաշարով շարադրված նյութերն արդեն իսկ որպես դիմում չընդունելու հիմք են): Ինչեւէ:
Եվ քանի որ կոնկրետ ականջներ են երեւում սույն դիմումի հետեւում, մեզ թույլ ենք տալիս հարցնել՝ եթե քննությամբ պարզվի, որ ձեզ շատ հարազատ մարդիկ են ի մոտո առնչվել 2004-ի հուլիսից հետո տեղի ունեցած՝ Երեւանի անշարժ հուշարձանների հետ կապված գործընթացներին, արդյո՞ք պատրաստ եք նույն էնտուզիազմով գործի լծվել: Թե՞ Նարեկ Սարգսյանի անունն է միայն ձեզ ոգեշնչում: Արդեն իսկ անհեթեթ է Ն. Սարգսյանի մասնակցությունը փնտրել ՀՀ կառավարության կողմից հուշարձանների ցուցակի հաստատման, եւ կամ՝ 14 հուշարձանների տեղափոխման հարցում այն պարզ պատճառով, որ դրանք տեղի են ունեցել 2004- հուլիսից հետո, այսինքն, այն շրջանում, երբ Ն. Սարգսյանն այլեւս Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը չէր զբաղեցնում:
Միտումնավորությունն աչք է ծակում դիմումի յուրաքանչյուր տողում:
Կարդացեք նաև
Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի պատասխանատու
Անահիտ ԵՍԱՅԱՆ