Քիչ առաջ «Վահե Ավետյան» հասարակական շարժում նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ «Հարսնաքարի» դիմաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ քաշքշուկից հետո տեղադրեցին հայոց բանակի սպա Վահե Ավետյանի հուշաքարը՝ «Այս տարածքում դրվելու է… Հարսնաքարում…հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» գրությամբ:
Պարոն Օսիպյանը սկզբում չէր թույլատրում տեղադրել, բայց նախաձեռնության մի քանի անդամներ նրան մի կողմ հրելուց հետո կարողացան տեղադրել հուշաքարը:
«Հուշաքարը գետնին գցելով՝ տղամարդը չի դառնում տղամարդ»,- պարոն Օսիպյանին դիմելով ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հետո շարունակեց. «Այս հանցագործությունը ազգություն չունի, եւ այն ինչ տեղի է ունենում այսօր եւ ամեն օր դատարաններում, ուղղակի ապտակ է մեզ բոլորիս, եթե մենք չհասնենք նրան, որ այս դատը դառնա այս հանցավոր, էլիտար մարդկանց, որոնք իրոք մնում են անպատիժ, պատիժը, մենք պետք է չկարողանանք հանգիստ քնել։ Կոչ եմ անում բոլորին միանալ մեզ, սա հասարակ սպանություն չէ, սա հայկական բանակին ուղղակի ուղղված սպանություն է»:
Այս պահին նախաձեռնության անդամները պատրաստվում են սկսել մոմավառություն սպանված բժշկի հիշատակին: Հիշեցնենք, որ այսօր Վ. Ավետյանի մահվան տարելիցն է:
Կարդացեք նաև
Տիկին Լարիսան հուշաքարի տեղադրումից հետո կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Վ. Ավետյանի մահվան տարելիցը:
«Մենք ե՛ւ ողբում ենք, ե՛ւ մեր բողոքի նշանն ենք ցույց տալիս լռությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մասնակցեցինք մի աստվածային երդումակալության, անչափ գեղեցիկ, հուզիչ երգերի ներգո:
Չեմ կարծում, որևէ հանճարեղ ռեժիսիոր կարող էր նման բան նախապատրաստեր: Այն կարծես բարի
հրեշտակն էր ուղղորդում: Չեմ ցանկանում մանրամասնել, որ չէժանանա այդ իմ տեսած և զգացած հրաշք տեսարանը: համոզված եմ, որ համացանցում կլինի, և հասկացողը՝ կհասկանա:
Հետո տեղի ունեցավ այն,՝ ինչ որ պետք է տեղի ունենար մեր երկրում: Երբ երթը փորձեց շարժվել
դեպի Ավանի կենտրոն, որի առաջը ոստիկանությունը փակեց, և մարդկանցից ընդհամենը հարյուր
մետր հեռավորությամբ, նույն ոստիկանությունը՝ գնդապետ Օսիպյանի գլխավորությամբ, հավանաբար իր վերադասի կարգադրությամբ՝, ՀՈՒՇԱՔԱՐԸ ԳՈՂԱՑԱՆ: Վերադասը իհարկե իր՝
ամենային Հայոց վերադասի սովորության համաձայան գործեց՝ ,,գողացիր ամեն ինչ, նույնիսկ եթե
քեզ այն հարկավոր չէ,,: Թե չէ մարդկային նորմալ դատողությամբ, այս երևույթը անհնար է հասկանալ:
Հետո էլ ասում են՝, ժողովուրդը հոգնել է, չի հավատում: Եկեք՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ, մեր բոլորիս
հույսն ու հավատը այնտեղ է: