«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները մասնակցում էին ֆոտոլրագրության մեկամսյա դասընթացներին: Դասընթացները անցկացնում էին Սկաուտ Թուֆանկջյանը, որը Բարաք Օբամայի լուսանկարիչն է , եւ Էրիկ Գրիգորյանը, ում նկարները հայնվել են աշխարհահռչակ ամսագրերում: Այսօր`հունիսի 29-ին, «Թումո» կենտրոնում ցուցադրված էին 12-18 տարեկան 43 պատանիների աշխատանքները: Յուրաքանչյուրի թեման տարբեր էր. սկսած տիկնիկներից վերջացրած Հայ Առաքելական եկեղեցով:
16-ամյա Անահիտ Եփրեմյանի նկարները եւս ցուցադրված էին: Բնագավառը, որտեղ նա աշխատում էր` ծերանոցն է, նկարներում ցույց էր տվել ծերերի առօրյան, ինքն է ընտրել իր թեման. «Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես են տատիկ, պապիկները ապրում ծերանոցում»: Նկարելու ընթացքում նկատել է, որ լավ վերաբերմունք կա ծերերի նկատմամբ, թերություն է անտարբերությունը ծերերի նկատմամբ` հատկապես` երեխաների կողմից:
Սկաուտ Թուֆանկջյանը նշում է, որ մեծ պատիվ իր համար աշխատել նման երիտասարդների հետ եւ տալ այն գիտելիքները, ինչ ինքը ունի . «43 մասնակիցներն էլ ուժեղ էին ու լավը: Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել ձեր քաղաքը ձեր աչքերի միջոցով»: Էրիկ Գրիգորյանը փաստում է, որ իր աշակերտները ավելի հեռուն գնացին այդ աշխատանքի մեջ, որով եւ հպարտանում է:
Անահիտ Թալասյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2 ամիս առաջ: Այս մասնագիտությանը ավելի մոտ ծանոթացավ «Թումո»-յում: Անահիտի նկարները պատմում են Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգերը. «Քանի որ եկեղեցին ինձ համար հոգեհարազատ միջավայր է` փորձել եմ ներկայացնել մեր կրոնը»: Երբ իր ընկերներին ասում էր, որ Սկաուտ Թուֆանկջյանի մոտ դասընթացների է գնալու բոլորը ծաղրում էին, եւ չէին հավատում, իսկ այսօր նա արդեն ավարտել է դասընթացը:
Կարդացեք նաև
15-ամյա Վահան Կիրակոսյանի ֆոտոպատմությունը Երեւանյան լամպերն են: Դրանց միջոցով ցանկանում է ասել, որ Երեւանն այնքան էլ վատ չէ. «Ամբողջ Երեւանի մեջ ինձ հետաքրքրեցին լամպերը: Ու նկատեցի, որ հայկական ճարտարապետությունը պահպանվել է լամպերի մեջ»:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ