Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հերոսներն էին 12-18 տարեկան 43 պատանիներ: Նրանց միավորել էր լուսանկարչական ապարատը: Չորս շաբաթների ընթացքում պատանի մասնակիցները, աշխատելով միջազգային մրցանակների արժանացած հայազգի լուսանկարիչներ Սկաուտ Թուֆանկջյանի և Էրիկ Գրիգորյանի հետ, ստեղծել են իրենց ֆոտոպատմություների շարք։ Մասնակիցները ներկայացնում էին իրենց ֆոտոպատումները` տարաբնույթ թեմաներով՝ մարդկանց տարակուսած դեմքերից մինչև իրենց իսկ ստեղծած երևակայական աշխարհը։
«Իմ թեման`«Իմ շրջակայքը և այնտեղ ապրող մարդիկ» էին,- ասում է մասնակիցներից Վիկտորիա Մուսայելյանը,- ընտրել եմ այս թեման, որովհետև ուզում էի ինձ համար բացահայտել այն մարդկանց և երևույթները, որոնք ապրում են իմ կողքին»: Վիկտորիայի լուսանկարերը գիշերային Նոր- Նորքի վարչական շրջանն էին պատկերում, որն իր կարծիքով ավելի գեղեցիկ ու հետաքրքիր է հենց գիշերը: «Պատուհանների կադրը պատահական չեմ ընտրել,- ասում է նա,- լուսանկարում շեշտը դրել եմ լուսային գամմաների վրա, ինչն էլ, կարծում եմ, յուրօրինակ շունչ է տվել նկարիս»: Վիկտորիան աշխատել է Էրիկ Գրիգորյանի հետ և չնայած քիչ ժամանակին՝ հասցրել է շատ բան սովորել նրանից: «Մեծ հաճույք եմ ստացել յուրաքանչյուր վայկյանից, Էրիկ Գրիգորյանը շատ պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, շատ բան հասցրեցինք սովորել նրանից: Չեմ կարող չխոսել նաև նրա հումորի մասին, ինչն էլ մեր շփումը շատ անմիջական էր դարձնում»,- ասում է Վիկտորիան:
Անդրադարձ կատարելով լուսանկարչական սկզբունքներին` հայտնի լուսանկարիչները պատանիներին ծանոթացրել են ֆոտոպատմություններ ստեղծելու արվեստին և տեխնիկային՝ խրախուսելով նրանց տեսնելու աշխարհը ֆոտոխցիկի միջոցով։ «Երբ ասում ենք՝ Սկաուտ Թուֆանկջյան, ամեն ինչ արդեն պարզ է դառնում,- ասում է մասնակիցներից Նառա Ղուկասյանը,-երբեք չեմ մոռանա Սկաուտ Թուֆանկջյանի այս խոսքերը` լուսանկարչական ապարատի օբյեկտիվին պետք է մոտենալ հարգանքով, մոտենալ այնպես, որ նա լինի քո ապագա լուսանկարի հերոսը, դա իսկապես բացահայոտւմ էր ինձ համար»:
Սկաուտ Թուֆանկջյանը համբավ է ձեռք բերել՝ փաստագրելով Բարաք Օբամայի քարոզարշավը: Նա երկար տարիներ աշխատել է Մերձավոր Արևելքում։ Նրա «Yes We Can» գիրքը դասվեց բեսթսելեր գրքերի շարքին New York Times և LA Times պարբերականների կողմից։ Իր լուսանկարներից մեկը, որտեղ Բարաք Օբաման գրկում է իր կնոջը, դարձավ Թվիթերի պատմության մեջ ամենատարածաված և Ֆեյսբուքի ամենահավանած նկարը: Լուսանկարչ Էրիկ Գրիգորյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնցից է նաև՝ World Press Photo 2012 մրցանակը: Նրա նախագծերից են՝ Իրանի փոփոխվող դիմանկարը, Բանդա Աչեի Ցունամին և դրա հետևանքները, Կատրին փոթորիկը, Ողնաշարի վնասվածք ունեցող հիվանդները Իրաքում: Էրիկի լուսանկարները տպագրվել են Time, Newsweek, US News, The New York Times և Եվրոպական լրատվական պարբերականներում:
Կարդացեք նաև
Օվսաննա Սիմոնյան