Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ խնամքը ամուսնացած կարգավիճակում

Հունիս 29,2013 18:13

«Որ տարիքում, ինչպիսի իրավիճակում էլ լինի կինը, երբեք չպիտի թույլ տա, որ իր գեղեցկությունը կորչի»,-ասում է կսոմետոլոգ Նաիրա Հովհաննիսյանը:
Տարածված երևույթ է, որ շատ կանայք դադարում են իրենց արտաքին տեսքին հետևել, երբ գտնում են իրենց կողակցին: Կինը տարվում է առօրյա-կենցաղային հոգսերով և դադարում է ժամանակ տրամադրել դիմահարդարվելուն: Իրավիճակն ավելի է վատթարանում երեխաների առկայության դեպքում: Լինում է նաև, որ ամուսինը խանդի հողի վրա թույլ չի տալիս կնոջը շպարվել և գեղեցիկ հագնվել:
«Ես չեմ ընդունում, որ կինը վերածվում է տնային տնտեսուհու և սպասքից ու երեխաներից այն կողմ ոչինչ չի տեսնում կամ որ իրեն շատ բաներից զրկելով երեխաների համար գնումներ է կատարում»,-ասում է 24-ամյա Արմինեն: Իսկ 26-ամյա Վահեի խոսքով՝ տղամարդն աստիճանաբար կկորցնի իր հետաքրքրությունը այն դեպքում, երբ կինը ևս դադարի իր մասին մտածել. «Ինչքան էլ մարդիկ իրար սիրեն, եթե կինը միշտ հոգնած լինի առօրյա հոգսերից, մազերը չսանրի, չհարդարվի, տղամարդըը կձանձրանա նրանից՝ ինչքան էլ ասի, թե իր համար նա այդպես էլ գեղեցիկ է,-ասում է նա և հավելում,-ճիշտ ա, տաղամարդու համար շատ կարևոր ա, որ կուշտ լինի, բայց միայն հաց սարքելով չեն գրավում տղամարդու սիրտը»:
Կոսմետոլոգ Նաիրա Հովհաննիսյանը բացասական է վերաբերվում այն երևույթին, որ մինչ ամուսնանալը կինը խնամում է իրեն, սակայն ամուսնանալուն պես տարիներով ոչ գեղեցկության սրահ է այցելում, ոչ էլ նույնիսկ տնային պայմաններում է հոգում արտաքին գեղեցկության մասին. «Եթե կինն ուզում է տղամարդու ուշադրությունն իր վրա մշտապես պահել, պետք է օգտագործի այն հնարքները, որոնք տղամարդուց խլում են այդ ուշադրությունը»: Կոսմետոլոգը նշում է՝ գեղեցիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ շատ շպարվել, բնական, բայց խնամված գեղեցկությունը ևս կարևոր է. «Տղամարդիկ սիրում են բնականը, բայց պիտի հաշվի առնել, որ բնական գեղեցկությունն անհրաժեշտ է պահպանել, ինչն այնքան էլ հեշտ չէ, ինչպես շատերն են կարծում, օրինակ՝ ամռանը առկա է մաշկին՝ արևի ճառագայթների հասցրած վտանգը, պիտի օգտագործել համապատասպան քսուքներ, որոնք քիմիական հավելումներ չեն պարունակում, ձմռանը չոր մաշկ ունեցողների համար ևս նախատեսված են քսուքներ. բոլոր դեպքերում էլ անհրաժեշտ է հետևել, որպեսզի մաշկը չվնասվի»,-ասում է նա:
Նաիրա Հովհաննիսյանը նշում է նաև, որ կանայք կարող են օգտվել ամենօրյա դիմահարդարման կանոններից. «Ամենօրյա դիմահարդարման համատարած տեսակը nude look-ն է: Պետք է ընդգծել մարմնի որևէ մասը՝շրթունքները, թարթիչները, աչքերը: Պետք է խուսափել ճչան գույներից: Կինը՝ լինի ամուսնացած թե ազատ, կարող է էնպես շպարվել, որ շատ նկատելի չլինի, սակայն միևնույն ժամանակ հմայիչ կթվա»:
Նրա խոսքով ՝ կինը պիտի միշտ գրավիչ ու հետաքրքիր լինի: «Խոսքս ոչ միայն շպարվելու, այլև գեղեցիկ հագնվելու և առհասարակ խնամված լինելու մասին է »,-հավելում է կոսմետոլոգը:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930