Լրահոս
Օրվա լրահոսը

New Indian Express. «Հայերը կտոնեն Մադրասում իրենց ներկայության 360 ամյակը»

Հունիս 29,2013 16:52

Չենայում (Մադրաս) հայերի հաստատման 360 ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապտետությունը այս տարվա սեպտեմբերին պատրաստվում է մեծ տոնակատարություն կազմակերպել, որին կմասնակցի Թամիլնադ նահանգի գլխավոր նախարար Ջայայալիտա Ջայարամը, գրում է «Նյու Ինդիան էքսպրես» լրատվականը:

Հայերը Չենայում սկսեցին շատանալ 1688թ.: Սուրբ Գեւորգ ամրոցը, որը հայտնի է որպես հայերին պատկանած ամենահին շինություն, ներկայիս ծովակալական տունն է:

Չենայի Մարմալոնգ կամուրջը, որի անունն է հիմա «Մարայմալայ Ադիլագար կամուրջ», 1726-1728թթ. իր անձնական միջոցներով կառուցել է հայ առեւտրական Խոջա Պետրոս Ոսկանը:

1712թ. կառուցված եւ 1772թ. վերակառուցված հայկական եկեղեցին Հնդկաստանում ամենահին եկեղեցիներից է:

Լրատվականն անդրադարձել է նաեւ Մադրասում հրատարակված հայկական «Սահմանադրության»-ը` «Որոգայթ փառաց»-ին` նշելով, որ Շահմիր Շահմիրյանը (լրատվականը գրում է Շահ Ամիրյան) գրել է «Մադրաս» խմբի հետ:

Հայերը Չենայում ոչ միայն առեւտրով էին զբաղվում, այլեւ ստեղծում էին մշակութային արժեքներ,  որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում, գրում է պարբերականը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930