3 օր առաջ Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում, միջպետական ճանապարհին Կոթի գյուղի մի բնակչի պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ջուջեւանցի 10 տարեկան տղայի: Մեքենայի հարվածից տղայի ոտքը սեւացել է, ներկայումս երեխան գտնվում է իրենց տանը: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: