Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես դեմ եմ սերիալներ չլինելու գաղափարին». Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի

Հունիս 29,2013 16:27

«Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կա դրական եւ բացասական կողմեր: Ես դեմ եմ այն գաղափարին, որ սերիալներ չպետք է լինեն: Ինչու չլինի, եթե մենք նոր-նոր ենք սկսել նկարահանել սերիալ, ընդամենը հինգ-վեց տարի է ինչ հայկական իրականության մեջ նկարահանվում են»,- այսօր այս մասին «Ֆորում» մամուլի ակումբում կինո-թատրոն-սերիալ հակասությունների ու առկա ընդհանրություններին անդրադառնալով ասաց  Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի  Ծովինար Մարտիրոսյանը:

Դերասանուհին ընդունում է, որ սերիալի դիմաց ստացած աշխատավարձը անհամեմատելի է թատրոնում ստացած գումարի հետ, սակայն թատրոնն իր համար մի աշխարհ է, որտեղ ստանում է հոգեկան հաճույք. «Թատրոնը ճահիճ է ինձ համար, որտեղ նշանակություն չունի, թե որքան ես վարձատրվում: Ես շատ կցանկանամ, որ թատրոնում աշխատավարձը բարձրանա»,-ասաց դերասանուհին: Նա չի ժխտում, որ  թատրոնում աշխատավարձի բարձրացումը չի կարող  նպաստել, որ նա այլեւս սերիալներում չնկարահանվի. «Ժամանակ ունենալու դեպքում կշարունակեի թատրոնին զուգահեռ նկարահանվել սերիալներում, սակայն այդժամ կհրաժարվեի որոշ դերեր մարմնավորելուց, որոնք այսօր անում եմ»:

Նրա ամուսին, դերասան Նարեկ Հայկազյանն էլ իր հերթին հավելեց, որ սերիալներն են օգնում իրենց ընտանիք պահել. «Մենք հայերս մի վատ կողմ ունենք, ինչը որ մերն է, ուրեմն վատն է: Եթե յուրաքանչյուր մասնագետ իր գործին մոտենա պրոֆեսիոնալ եւ բարեխղճորեն, ապա բարձր որակ ապահովված է:  Ես կցանկանայի, որ բոլոր սերիալներում լինեին միայն պրոֆեսիոնալ դերասաններ, սակայն այդ դեպքում էլ բողոքելու եւ դժգոհելու առիթներ կլինեն, որովհետեւ հայ ենք:  Այսօր ով խաղում է, համարում է իրեն դերասան»:

Դերասաններն ընդունում են, որ հաճախ սցենարները լի  են  բացասական էլեմենտներով, որոնք էլ մարդկանց դժգոհության պատճառ են դառնում. «Սցենարիստները պետք է դպրոց անցնեն, որպեսզի սցենարային բացթողումներ չունենանք, սակայն կարող է հրաշալի սցենար լինի, բայց շատ վատ նկարած եւ արդյունքում այն տեղ չի հասնում»:

Հայկազը նշեց, որ նախքան որեւէ դեր ստանձնելը, նախապես նայում են սցենարը, սակայն  սերիալը նկարահանման ընթացքում գրվող սցենար է եւ երբեք չես կարող իմանալ, թե կերպարն ինչպիսի փոփոխություններ կկրի ընթացքում.«Մեզանից պահանջվում է խաղալ եւ մենք բարեխղճորեն խաղում ենք մեր դերերը: Թե սցենարային կամ ռեժիսորական ինչ բացթողումներ կան, մեզանից կախված չէ»: Ծովինարն էլ հավելեց, որ իր երազանքն է  Հայաստանում պատմական սերիալ նկարահանվի. «Երազում եմ, որ պատմական սերիալ նկարվի, լինի դա տասը թե քսան սերիա, կարեւոր չէ, կարեւորը չի լինի ժարգոնը, կերպարները կմամնավորեն պրոֆեսիոնալ դերասան-դերասանուհիները: Պարզապես, ինչպես ամեն լավ բան ֆինանսի հետ է կապված»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930