Գյումրիում այսօր փլուզման և իսպառ վերացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն 100-ամյա և ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք- շինությունները, այլ նաև նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը:
«Շիրակ կենտրոնը» նկատում է, որ երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին և չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Նախորդ տարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարանների ամրացում-վերականգնում, սակայն մինչև օրս նման խնդիր չի լուծվել և տասնյակ վթարային շենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: