Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ էկրան բարձրացավ «Caucho» ֆիլմը (ֆոտոշարք)

Հունիս 29,2013 12:24

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։

Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը բացահայտում է գաղտնիքը. «Ես Սարոյան եմ շատ սիրում, իր ամեն մի տողի մեջ կարող ես 180 իմաստ գտնել: Վաղուց էի երազում նկարել Սարոյանի գործերից մեկը, բայց քանի որ չունեի իրավունքը, ինչը շատ թանկ է, որոշեցի, որ իմ հերոսները կբեմադրեն Սարոյան: Եվ իմ գործը հեշտացավ, և հերոսները գտան իրենց խաղը»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆիլմի պրոդյուսեր Ինգա Գասպարյանի խոսքով ռեժիսորն իրեն գրավել է իր գաղափարով, ոչ ստանդարտ մտածելակերպով. ֆիլմում շեշտը չէր դրված կոմերցիայի վրա, հիմքում միայն արվեստն է։ Ինգա Գասպարյանը նշեց, որ ֆիլմն առաջիկայում կներկայացվի մի շարք փառատոների։ Նա չբացեց գաղտնիքը և չնշեց, թե որքան է արժեցել կինոնկարի ստեղծումը։ ՙՖիլմի բյուջեն կազմել է իքս գումար և 15 մարդու շատ մեծ էնտուզիազմ՚,- նշեց պրոդյուսերը։

«Կաուչոն» նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Գուրջան» թատրոն-հիմնադրամի աջակցությամբ։

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930