Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրպագուների շնորհիվ Pink Floyd-ը հայտնվեց Spotify-ում

Հունիս 29,2013 12:22

Pink Floyd-ը երկար ժամանակ խուսափում էր Spotify-ում հայտնվելուց, սակայն այժմ խմբի ողջ երաժշտական կատարումները հայտնվել են  այս ինտերնետային կայքում: Spotify-ը հայտարարեց այդ մասին Twitter-ի միջոցով` հաստատելով, որ երկրպագուները հասել են 1 միլիոնանոց նիշին, որն անհրաժեշտ էր խմբի երաժշտությունը հասանելի դարձնելու համար:   Չնայած նրան, որ Pink Floyd-ը երկար ժամանակ դիմադրում էր կայքում ներգրավվելու գաղափարին, այնուամենայնիվ, վերջերս Twitter-ի պաշտոնական էջի միջոցով խումբը հայտարարեց, որ կհամաձայնի տեղադրել ողջ երաժշտական ընտրանին Spotify-ում մեկ պայմանով` նրանք զերծ կմնան հրապարակելուց այնքան ժամանակ, քանի դեռ 1975-ին լույս տեսած Wish You Were Here ձայնասկավառակի համանուն երգի լսումների քանակը չի հասնի 1 միլիոնի: Երկրպագուների ակտիվ գործողությունների շնորհիվ դա տեղի ունեցավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Pink Floyd լեյբլը` EMI-ը, որին պատկանում են խմբի կատարումների իրավունքները, 2011-ին պայմանագիր էր ստորագրել Spotify-ի հետ, սակայն Pink Floyd-ն այդ պայմանագրի մաս չէր կազմել:     Ընդհանրապես, Pink Floyd-ն այնքան էլ դրական չի ընդունում երաժշտության նոր թվային դարը.  2010-ին նրանք դատական հայց էին ներկայացրել EMI-ի դեմ` iTunes-ում երգերի առանձին եւ ոչ թե ամբողջական ալբոմների ներբեռնումը թույլատրելու համար: Բողոքի հիմք էր հանդիսանում EMI-ի հետ 1999-ին ստորագրած պայմանագիրը, համաձայն որի՝ խմբի երգերը չէին կարող առանձացված լինել եւ վաճառվել համապատասխան ալբոմների համատեքստից դուրս: EMI-ի պատճառաբանությունն այն էր, որ պայմանագիրը ստորագրվել է մինչեւ iTunes  կամ  նմանատիպ այլ ինտերնետային ծառայությունների հայտնվելը, եւ այդ իսկ պատճառով նշված պայմանը վերաբերում էր միայն երաժշտության ֆիզիկական կրիչներին: Հարկ է նշել, որ  Pink Floyd-ին է պատկանում EMI-ի երկրորդ ամենաշահաբեր երաժշտական կատալոգը` The Beatles-ից հետո: Spotify-ը ինտերնետային հոսքային ծառայություն է, որը թույլ է տալիս լսել երաժշտություն մի շարք խոշոր եւ անկախ ընկերություններից, որոնց թվում են այնպիսի լեյբլներ, ինչպիսիք են Sony-ն, EMI-ը, Warner Music Group-ը եւ Universal-ը: Spotify-ը գործարկվել է 2008-ին եւ 2012-ի դեկտեմբերին ծառայության օգտատերերի քանակը հասել է 20 միլիոնի: Pink Floyd-ի հայտնվելը Spotify-ում տեղի ունեցավ քիչ անց այն բանից հետո, երբ թվայնացված երաժշտության ակտիվ քննադատներ Metallica-ն միացավ Spotify-ին 2012-ին: Մոտավորապես նույն ժամանակ AC/DC-ին հայտնվեց iTunes-ում, սակայն զերծ մնաց Spotify-ից: Spotify-ից խուսափող այլ խոշոր խմբերի թվում են The Beatles-ը եւ Led Zeppelin-ը:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930